Երկու սիրիահայի փորձել են «քցել» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ)  գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանն այսօր armlur.am լրատվականի հետ զրույցում տեղեկացրեց, որ սիրիահայերի մեծ մասը կայացել է բիզնես ասպարեզում, սակայն նրանց մի մասը դժվարանում է  մարել վերցրած վարկերը:

-Պարո՛ն Կարապետյան, եթե սիրիահայերի մեծ մասը կայացել է բիզնես ոլորտում, ինչո՞ւ  են դժվարանում մարել վարկերը:

-Մեր կողմից  ֆինանսավորված սիրիահայերից 4-ն ունի միայն նման խնդիր, իսկ  56 սիրիահայ նման խնդիր չունի: Եթե հաշվի առնենք, որ սկսնակ գործարարներ են, դա նորմալ թիվ  է: Եթե վարկ մարելը կապված է շուկայական վիճակի հետ, ապա փորձում ենք մարման գրաֆիկները: Իսկ եթե գումարը վերցրել են, ոչինչ չեն արել, միջոցներ պետք է ձեռարկենք, գումարը ետ բերենք:

Բայց եղե՞լ են նման դեպքեր:

-Այո, բայց սա իրավիճակ է, որը բնորոշ է  նաև մեր գործարարներին:

Զրուցեցինք նաև սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոնի ղեկավար Լենա Հալաջյանի հետ`պարզելու՝ սիրիահայերն ինչ չլուծված խնդիրներ ունեն:

Տիկին Հալաջյանի խոսքով` աշխատանքի և բնակարանի խնդիրներն են, որոնք հուզում են սիրիահայերին: Աշխատանք սիրիահայերի մեծ մասը գտել է, իսկ ահա բնակարանի խնդիրը մեծ մասամբ լուծված չէ: «Սիրիահայերի մեծ մասը վարձով է բնակվում»,- ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է ՀՀ-ի  աջակցությանը, Լենա Հալաջյանի խոսքով` Հայաստանն իր ուժերի ներածին չափով աջակցում է սիրիահայերին:

«Իհարկե, եթե  համեմատենք այլ հզոր երկրների հետ, ապա այդ ֆոնի վրա համեստ է օգնությունը, բայց մեր երկիրն էլ իր հնարավորության չափով է անում»,- մանրամասնեց սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոնի ղեկավարը:

Մանրամասները` տեսանյութում:

Սոնա Դավթյան




Լրահոս