Ինչ պաշտոն կտան պատգամավոր Վարազդատ Կարապետյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ քաղաքային իշխանությունները պլանավորում են առաջիկայում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանին տեղափոխել աշխատելու ՀՀ վարչապետին կից որևէ կառույցում։

Ըստ մեր տեղեկությունների՝ հենց Կարապետյանն է առաջարկել իրեն տեղափոխել գործադիր մարմին: Բանն այն է, որ Կարապետյանը ոչ մի կերպ չի համակերպվում օրենսդիրի «նստակյաց» կյանքի հետ ու համարում է, որ գործադիրում, ինքն ավելի արդյունավետ կաշխատի: Նրան ճանաչողները վստահեցնում են, որ Կարապետյանը գյուղատնտեսության ոլորտում կարող է շատ լուրջ ձեռքբերումներ գրանցել, քանի որ Կարապետյանը այս ժամանակահատվածում կարողացել է ապացուցել, որ ինքը ոլորտում մասնագիտացված է:

Նշենք, որ խորհրդարանում Վարազդատ Կարապետյանը զբաղեցնում է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս