Լույս աշխարհ է եկել դերասանուհի Էվելինա Շահիրյանի և Հովհաննես Ղազարյանի որդին։ Այս մասին տեղեկանում ենք նրանց սոցիալական էջից։
Նրանք իրենց որդուն կնքել են Դանիել անունով։
«04.10.2024 Դանիել Հովհաննեսի Ղազարյան
Ես սա ասում եմ ամեն օր և չեմ դադարի կրկնել` ես ունեմ աշխարհի ամենալավ ամուսինը:
Շնորհակալ եմ քո ամեն հարցում իմ կողքը լինելու, էդքան հասկացող լինելու ու իմ ձեռքը դիմանալու համար: Մեր ամուսնությունից ի վեր ես ամեն օր քեզ ավելի ու ավելի եմ սիրում: Մենք 3-ով հասնելու ենք մեր բոլոր նպատակներին ու անելու ենք ամենը, որ մեր միասին անցկացրած օրերը լինեն էլ ավելի սիրուն ու դրական: Վստահ ասում եմ՝ իմ ամուսինը աշխարհի ամենալավ մարդնա: Էմոցիոնալ օրերին դժվար ես կարողանում մտքերդ ճիշտ շարադրել ու էսօր էդ օրնա: Մենակ կասեմ, որ անսահման երջանիկ եմ:
Իսկ էսօրվանից սկսած մենք լուրջ պաշտոն ունենք։ Ես ու Դանիելը քեզ շատ ենք սիրում ու պինդ գրկում ենք:
Հոկտեմբերի 4-ը հայտարարում եմ որպես իմ տղամարդկանց միջազգային օր։ Շնորհավոոոոո՜ր»-, գրել էր Էվելինան ինստագրամյան իր էջում։
Հիշեցնենք, որ զույգը ամուսնացել էր 2023 թվականին։