Տեխնոլոգիական հեղափոխության ճարտարապետը. Սթիվ Ջոբսի հայտնի մտքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թվային տեխնոլոգիաների դարաշրջանում ինչ-որ տեխնիկա գնելու համար ընտրության հնարավորությունը չափազանց մեծ է, սակայն կան բրենդներ, որոնք ունեն իրենց հավատարիմ հաճախորդները։

Այդ բրենդներից մեկը աշխարհահռչակ Apple բրենդն է, որի ստեղծողը Սթիվ Ջոբսն է։
Սթիվ Ջոբսը նաև ճարտարագետ և գործարար էր, հանդիսանում էր նաև Պիքսար ստուդիայի տնօրենը։

Հոկտեմբերի 5-ը Սթիվ Ջոբսի մահվան օրն է։ Սթիվ Ջոբսը մահացել է 2011 թվականին 56 տարեկանում։

ArmLur.am-ը ներկայացնում է Սթիվ Ջոբսի հայտնի մտքերից։

•Աշխատանքը ձեր կյանքի մեծ մասն է, և միակ ճանապարհը իսկապես բավարարված լինելու՝ այն աշխատանքն է, որը դուք համարում եք հիանալի։

•Ձեր ժամանակը սահմանափակ է, այնպես որ մի վատնեք այն ուրիշների կյանքը ապրելով

•Ես համոզված եմ, որ ամեն ինչի կեսն այն է, որ դուք երբեք չհանձնվեք։

•Մեզ միշտ կհիշեն՝ ըստ մեր ստեղծածի։

•Ես ավելի շատ հպարտանում եմ այն բաներով, որ մենք չենք արել, քան այն բաներով, որ արել ենք։

•Մեծ գործերն անել հնարավոր չէ, եթե չսիրես այն, ինչ անում ես։

Սթիվ Ջոբսի կյանքի վերջին խոսքերը, չնայած նրան, որ մարդկային կյանքի տխրության մասին եմ, մտածելու տեղիք են տալիս։

Սթիվ Ջոբսի վերջին խոսքերը իր կյանքի մասին են. «Ես հասել եմ հաջողության գագաթնակետին գործարար աշխարհում, և ուրիշների աչքերում իմ կյանքը հաջողության մարմնացումն է: Սակայն, բացի աշխատանքից, ես քիչ ուրախություն ունեմ: Վերջիվերջո, հարստությունը պարզապես փաստ է, որին ես սովորել եմ»:

Աննա Սրապիոնյան




Լրահոս