ԱՄՆ-ի ԿՀՎ-ն թաքցնում էր հարցաննություններին կիրառվող դաժան մեթոդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը երկար տարիների ընթացքում թյուրիմածության մեջ է գցել կառավարությանը և հասարակայնությանը ուժգնացված հարցաքննությունների ծրագրի վերաբերյալ՝ թաքցնելով բանտարկյալների հետ դաժան վերաբերմունքի մանրամասներն ու այլ մեթոդներ. գրում է Washington Post թերթը:

Ամերիկացի պաշտոնյաները, որոնց հաջողվել է ծանոթանալ Սենատի հետախուզության կոմիտեի զեկուցին, խոսում են նոր տպավորիչ տեղեկատվության մասին, որը վերաբերում է «սև վայրեր» կոչվող գաղտնի բանտերի ցանցին:

Հարցաքննություններին վերաբերող և 6300 էջ պարունակող փաստաթուղթը նախապատրաստվել էր ավելի քան 1 տարի առաջ, սակայն մինչ օրս գաղտնի էր պահվում:

Զեկույցում ասվում է, որ «սև վայրերում» բանտարկյալները ենթարկվել են հարցաքննության դաժան մեթոդների, նույնիսկ այն դեպքերում, երբ վերլուծաբանները համոզված են եղել, որ նրանք այլևս ոչ մի հավելյալ տեղեկություն հայտնել չեն կարող: Փաստաթղթերում, որոնց ծանոթացել են Կոմիտեի անդամները, նկարագրվում են դաժան վերաբերմունքի՝ մինչ այդ անհայտ դեպքեր, ներառյալ այն դեպքը, երբ ահաբեկչության մեջ կասկածվող բանտարկյալին իբր մի քանի անգամ ընկղմել են սառցաջրի մեջ Աֆղանստանում գտնվող բանտում:




Լրահոս