Լիբանանի առողջապահության նախարարությանն առընթեր շտապ գործողությունների կենտրոնը հրապարակել է իսրայելական օդային ռմբակոծությունների զոհերի տվյալները, որոնք իրականացվել են վերջին 24 ժամվա ընթացքում Բեյրութի, Բաալբեկ-Հերմել, Բեքաա, Լիբանան լեռան, Նաբաթիա, Սաիդա և Տյուր նահանգների բնակավայրերի վրա։
X-ում հրապարակված ամփոփագրում նշվում է, որ զոհվել է 25 մարդ, վիրավորվել՝ 127-ը։ Թարմացվել են նաև 2023 թվականի հոկտեմբերին ռազմական էսկալացիայի մեկնարկից ի վեր իսրայելական ռմբակոծությունների և հրետակոծությունների զոհերի վերաբերյալ տվյալները։
Իսրայելի զինված ուժերի հարձակումների հետևանքով մահացածների թիվը վերջին օրերին 1,8 հազարից հասել է 2 հազարի, վիրավորվել է 9,6 հազար մարդ։