Սիրիայի պաշտպանության նախարարությունը խոսել է ԱՄՆ ավիահարվածների հետեւանքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի արևելքում ԱՄՆ ավիահարվածները հանգեցրել են զոհերի ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ զինվորականների շրջանում, և մեծ վնասներ հասցրել պետական ​​և մասնավոր գույքին, ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

«Ամերիկյան օկուպացիոն ուժերն այսօր անթաքույց օդային ագրեսիա են իրականացրել արևելյան Սիրիայի մի շարք դիրքերի և քաղաքների դեմ և սիրիա-իրաքյան սահմանների մոտ, ինչի հետևանքով զոհվել են մի շարք խաղաղ բնակիչներ և զինվորականներ, կան վիրավորներ, մեծ վնաս է հասցվել հասարակական և մասնավոր գույքին»,-ասված է հայտարարության մեջ։

Սիրիայի պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հարվածները «ոչ մի արդարացում չունեն և փորձ են թուլացնելու սիրիական բանակի և նրա դաշնակիցների հնարավորությունները ահաբեկչության դեմ պայքարում»։

Շաբաթ գիշեր Միացյալ Նահանգները հայտարարել է, որ հարվածել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) և նրա հետ կապված ուժերին պատկանող ավելի քան 85 թիրախների Իրաքում և Սիրիայում՝ Հորդանանում իր ռազմակայանի դեմ պատասխան հարվածների շրջանակներում:




Լրահոս