ArmLur.am-ը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, թե 2023 թվականին դժբախտ պատահարների քանի՞ դեպք է տեղի ունեցել ՀՀ-ում և դրանց հետևանքով քանի՞ մարդ է տուժել։
Այսպիսով, մայրաքաղաքում 3 դժբախտ դեպք է տեղի ունեցել, որոնցից տուժել է 4, իսկ մահացել 3 մարդ։
Արմավիրի մարզում 2023 թվականի 1 դժբախտ պատահար է տեղի ունեցել, որից տուժել է 1 անձ։
Լոռու մարզում տեղի է ունեցել 3 դժբախտ պատահար, տուժել է 3 մարդ։
Կոտայքի մարզում տեղի է ունեցել 2 դժբախտ պատահար, որոնցից տուժել է 2, մահացել՝ 1 մարդ։
Դժբախտ պատահարների քանակով Սյունիքի մարզն առաջատար է։ Սյունիքի մարզում 2023 թվականի տեղի է ունեցել 9 դժբախտ պատահար, որոնցից տուժել է 9 մարդ, նարնցից 1-ը կին։
Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում դժբախտ պատահարներ չեն եղել։
Իսկ ի՞նչ դժբախտ պատահարներ են եղել առհասարակ։
Շուրջ 13 դժբախտ պատահար տեղի է ունեցել հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արդյունքում, որտեղ տուժածների ընդհանուր թիվը 13 է, իսկ մահացածներինը՝ 1։
Մշակող արդյունաբերության ժամանակ տեղի է ունեցել 4 դժբախտ պատահար, որից տուժել է 5 անձ, իսկ մահացել՝ 3-ը։։
Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել 1 դժբախտ պատահար, որից տուժել է 1 մարդ։ Մահացած անձինք չկան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան