ՀԱԿ-ում կողմնորոշումը կռվախնձորի հարց է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Տեսակետ” մամուլի ակումբի այսօրվա հյուրն էր 1991-93թթ. ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աշոտ Մանուչարյանը: Հարցին եթե ընդդիմադիր եք` ինչո՞ւ Կոնգրեսում չեք, պատասխանելով` Ա. Մանուչարյանն ասաց` ավելի ողբերգական կերպարներ, քան այսօրվա պաշտոնյաներն ու օլիգարխներն են` չկան: Անդրադառնալով առաջիկա ընտրություններում ուժերի ներգրավմանը` նա նշեց, որ կան երեք ուղղություններ` ներսում, օրինակ, պետք է այսպես վարվել կամ այնպես, երկրորդը դրսի` եվրասիականության փիլիսոփայությունն է և անգլոսաքսոնական ուղղությունը, որի միջոցով փորձում են մեզ տանել դեպի այնպիսի ուղղություն, ինչպիսին Վրաստանն է: “Այժմ թեժ փոխհրաձգությունների փուլ է, կտեսնենք, որ ուղղությունը կհաղթի: Իշխող համակարգը արևմտյան ուղղության կրող է, ԲՀԿ-ն` ռուսական, ՀԱԿ-ում ուղղության հարցը կռվախնձոր է”,- նկատեց Ա. Մանուչարյանը` հավելելով, որ ավելի լավ կլինի ՀԱԿ-ին ուղղել հարցը, թե ներսում որ խմբերն են արևմտյան, որը` ռուսական: 




Լրահոս