Գեներալ Մանվելի վագրն ու շվեցարացի լրագրողի ճղված տաբատը. hetq.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աժ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի Էջմիածնի տան հսկողությունը, բացի անվտանգության աշխատակիցներից, իրականացնում է նաեւ մի վագր:

«Հետք»-ի փոխանցմամբ՝ էջմիածինցիներն ասում են, որ գեներալը ոչ թե մեկ, այլ մի քանի վագր է պահում, որոնց հետ ժամանակ առ ժամանակ զբոսնում է քաղաքի փողոցներով:

Բացի դրանից, գեներալի վագրերը ազատորեն, առանց շղթաների թափառում են Էջմիածնի փողոցներում:

Դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին նրանց նկատել են նաեւ Go Green Armenia կազմակերպության ներկայացուցիչները եւ այդ մասին գրել իրենց ֆեյսբուքյան էջում: Այդ ժամանակ, իհարկե, վագրերը փոքր էին: Այժմ տան մոտ կապված վագրը 7 ամսական է, եւ կերակրողն ու գեներալի անվտանգության աշխատակիցները հազիվ էին զսպում նրան:

Գեներալ Մանվելի վագրի ատամները հանված են:

Առավել մանրամասն` այստեղ:




Լրահոս