Ադրբեջանը մեզ հետ զենքը կիսելու է. Գեներալ Մանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն առաջարկում է չանհանգստանալ  Ադրբեջանին ռուսական տանկերի վաճառքի պատճառով: Այդ մասին գեներալը նշեց Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում:

«Ոչ մի բան էլ չկա։ Մեկ ա, վերջում էդ զենքը Ադրբեջանը մեզ հետ կիսելու ա, որովհետև եթե պատերազմ եղավ, մենք կհաղթենք, ու էդ ամբողջ զենքի կեսը կմնա մեզ»,- հայտարարեց նա:

Այն դիտարկմանը, թե արդյոք Հայաստանն այժմ պատերազմական վիճակի մեջ է, Մանվել Գրիգորյանն պատասխանեց.

«Ո՛չ, ամեն ինչ վերահսկվում ա։ Պետք եղած ժամանակ հակահարված կտանք։ Իսկ հիմա ոչ մի վտանգ էլ չկա։ Ամեն ինչ նորմալ ա»։




Լրահոս