ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եվ լիազոր դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ուկրաինական ռազմական համագործակցությանն առընչվող հարցեր: Ուկրաինայի դեսպանը ՀՀ պաշպանության նախարարին է ներկայացրել Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Սերգեյ Նեստերենկոյին: Սեյրան Օհանյանը շնորհավորել է ռազմական կցորդին և հույս հայտնել, որ նրա պաշտոնավորումը նոր խթան կհանդիսանա հայ-ուկրաինական ռազմական համագործակցության զարգացման համար` կարևորելով այն հանգամանքը, որ այսուհետև Հայաստանում Ուկրաինայի ռազմական կցորդի նստավայրը լինելու է Երևանը /նախկինում այն Թիֆլիսն էր/: 




Լրահոս