Թիվի 5-ը գրում է. «Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն» ֆիլմաշարը վավերագրում է 44-օրյա պատերազմը: Ֆիլմաշարի ամեն մասը ներկայացնում է պատերազմի յուրաքանչյուր օրը, արձանագրում օրվա տեղեկատվությունը:
25 հոկտեմբերի 2020, օր 29-րդ
Ի՞նչ նպատակների համար Աննա Հակոբյանը ծախսեց բարերար Ջորջ Բաղումյանի մեկ միլիոն դոլարը և արդյո՞ք հաշվետու եղավ, որ այդ օրը հայտարարում էր, թե «գումարն ամբողջությամբ կծախսվի բացառապես ի շահ մեր պետության և ժողովրդի։ Ես հաշվետու եմ ծախսված ամեն լումայի համար»։
Ի՞նչ իրավիճակ էր փոխվել, որ Փաշինյանն արդեն փոխել էր «մարտավարությունը» ու ոչ միայն փոխզիջումների մասին բարձրաձայնում, այլ՝ նույնիսկ, պատրաստակամություն էր հայտնում:
Ի՞նչ մարտավարական պլան է մշակում Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, որ այդ օրը՝ Արայիկ Հարությունյանի հետ այցելում է Արցախի հարավ-արևելյան հատված:
Մանրամասները՝ Թիվի 5-ի տեսանյութում