Ապրիլի 2-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ.  Մանր անախորժությունների և տհաճ դիպվածների քանակն անցնում է բոլոր տրամաբանական սահմանները։ Ուրիշների սխալներն ուղղելու մշտական անհրաժեշտությունից դրդված՝ դուք ժամանակ չեք ունենում ձեր կարևոր գործերով զբաղվելու համար։ Հնարավոր են անհաջող գործարքներ, ֆինանսական կորուստներ։ Մեքենայի ղեկի առաջ ուշադիր և զգոն եղեք։

Աշխատեք մասնակցություն չունենալ այն հարցերի քննարկմանը, որոնք ձեզ հետ ուղիղ կապ չունեն։ Հեռու մնացեք ուրիշների խնդիրներից, նույնիսկ եթե ձեզ թվում է, թե ձեր մասնակցությունն անհրաժեշտ է։ Ավելի լավ է երեկոն անցկացնել տանը։

Ցուլ. Ձեր առողջ դատողության, զգուշավորության  և գործնական մոտեցման շնորհիվ այսօր կխուսափեք կարևոր հարցերում սխալներ թույլ տալուց։ Ոչ մեկին չի հաջողվի ձեզ մոլորության մեջ գցել կամ խաբել։ Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ, բայց լուրջ հարցերում դուք ցուցաբերում եք հաստատակամություն և հասնում եք ձեր ուզածին։

Դրական էմոցիաների կարիք ունեք, այդ պատճառով ձեզ մի քիչ երես եք տալիս, ինչը ողջունելի է։ Երեկոն հարմար ժամանակ է հին ընկերոջ հետ զբոսանքի համար։

Երկվորյակներ.  Ինչպես էլ որ իրադրությունը չդասավորվի, հիշեք, որ եթե զգույշ լինեք, սարսափելի ոչինչ տեղի չի ունենա։ Հնարավոր են խնդիրներ երիտասարդների հետ շփումների ժամանակ․ նրանց թվում է, որ դուք ձեզ անտակտ և ոչ բարեկիրթ եք պահում, ինչի մասին չեն վարանում ձեզ ասել։

Օրվա երկրորդ կեսը գործնական ակտիվության նվազման ժամանակահատված է։ Կարելի է մի քիչ հանգստանալ, զբոսնել կամ ռոմանտիկ ժամադրություն նշանակել։ Պետք չէ մտածել լուրջ ֆինանսական գործերի մասին կամ ոսկերչական իրեր գնել։

Խեցգետին. Այսօր մի շտապեք կարևոր ու բախտորոշ որոշումներ կայացնել` սա ձեզ համար այն օրերից է, երբ դուք դժվարությամբ եք կարողանում գնահատել իրավիճակն ու մարդկանց գործողությունները, այդ իսկ պատճառով էլ սխալի հավանականությունը շատ մեծ է: Շրջապատի մարդիկ սիրով են խորհուրդներ տալիս, և անգամ դա ձեզ այսօր չի փրկում, քանի որ միևնույնն է` այդ պահին անում եք այն, ինչը դուք գտնում եք նպատակահարմար, իսկ որոշ ժամանակ անց պարզվում է, որ դուք չեք կողմնորոշվել:

Օրը առավել հարմար է պասիվ հանգստի, ոչ հոգնեցուցիչ տնային գործերի, հաճելի ու հետաքրքիր մարդկանց հետ շփվելու համար:

Առյուծ. Բարենպաստ օր է սեմինարներին և գիտաժողովներին մասնակցելու համար, կարելի է քննարկել գործնական հարցեր ոչ ֆորմալ միջավայրում։ Իսկ ահա պատասխանատու և ինքնուրույն աշխատանքի համար օրն այնքան էլ հարմար չէ։ Հնարավոր են լուրջ տարաձայնություններ ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ։

Դուք լեզու եք գտնում մտերիմների հետ, նրանց օգնության եք հասնում, եթե խնդիր է առաջանում։ Կենսական ներուժն այսօր այնքան էլ բարձր չէ, այդ պատճառով պետք է նվազեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և զբաղվել սպորտով։

Շարունակությունը` այստեղ:




Լրահոս