ՀՀ ԿԲ-ի փոխնախագահի դրամական միջոցները կտրուկ աճել են. «Ժողովուրդ» օրաթերթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը  գրում է. «ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ, ՀՀԿ-ական Ներսես Երիցյանը, ով ժամանակին աշխատել է նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար, իսկ նախօրեին ՀՀ Սահմանադրական դատարանում պաշտպանում էր կուտակային կենսաթոշակային համակարգը, իր պաշտոնավարման ընթացքում բավականին լուրջ ունեցվածք է կուտակել: Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրածհայտարարագրի՝ Երիցյանը նվիրատվության կարգով ստացել է 185 հազար դրամ արժողության հուշադրամ, եւ աշխատավարձից բացի, ամսական 193.6 հազար դրամ՝ ավանդի դիմաց ստացված տոկոսներից: Մեկտարվա ընթացքում Երիցյանի դրամական միջոցները միանգամից աճել են 8.6 մլն-ով: Տարեսկզբին նա ունեցել է ավելի քան 4.3 մլն դրամ, իսկ տարեվերջին այդ թիվը դարձել է 12 մլն 950 հազար: Փոխարենը նվազել եննրա դոլարային միջոցները՝ 403 հազարից դառնալով 350 հազար:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս