«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. ««Ռուսաստանյան «Էքսպերտ ՌԱ» գործակալությունը կազմել է 2014թ. ԱՊՀ երկրների լավագույն համալսարանների վարկանիշային աղյուսակը։ Լավագույն հարյուրյակում Հայաստանի ոչ մի համալսարան չկա, փոխարենը` համալսարաններ կան Ադրբեջանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից և այլն։
«ՉԻ»– Ռուսաստանյան գործակալությունն, իհարկե, գլուխը պատովն է տվել։ Այդ վայ-փորձագետներն ակնհայտորեն հաշվի են առել միայն կրթության որակն ու մասնագետների պահանջվածությունը, մինչդեռ առաջին հերթին պետք էր ուշադրություն դարձնել, ասենք, «սաքուլիկենց» կամ «ախալքալաքցիների պոլկի» ներուժի վրա։ Այդ ցուցանիշներով Հայաստանի համալսարանները, անկասկած, կհայտնվեին լավագույն տասնյակում, իսկ հազար ուսանողին բաժին ընկնող հանրապետականների թվով հաստատ առաջին տեղը կզբաղեցնեին։
Իսկ ընդհանրապես, կարևորն այն չէ հայաստանյան համալսարանները լավագույն հարյուրյակում են, թե ոչ։ Կարևորն այն է, որ դրանք լինեն Հայաստանի 300 խոշոր հարկատուների ցուցակում։ Վստահաբար կարող ենք պնդել այդ ցուցանիշով Հայաստանն ԱՊՀ առաջատարն է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։