Գեներալների մարզում իրավիճակը թեժանում է. ՀՀԿ-ական Նովոյի մեծադիր պաստառը մյուսների մոտ խանդ է առաջացրել. Չորրորդ Իշխանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չորրորդ իշխանություն թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Արմավիրի մարզում էր: «ՉԻ» տեղեկություններով` նա հրահանգել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին մինչեւ մարտի 15-ը աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել: Հիշեցնենք, որ վերջինս ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի խնամին է եւ ՎՊ արդեն նախկին նախագահ Իշխան Զաքարյանի սանիկը: Բանն այն է, որ Իշխան Զաքարյանի ԲՀԿ նախընտրական շտաբի պետի լիազորությունները ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանը նրա մտերիմներին առաջարկում է հեռանալ զբաղեցրած պաշտոններից: Ի դեպ, մեր տեղեկություններով, սա չի խանգարել, որ Ռուբեն Խլղաթյանը ակտիվորեն աշխատի նաեւ մարզի ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածու Նահապետ Գեւորգյանի` Նովոյի օգտին: Շաբաթ օրը Նահապետ Գեւորգյանն ու Ռուբեն Խլղաթյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հեռացել են առանց սպասելու, որ այն ավարտվի:

Հիշեցնենք, որ Նովոն եւ իր որդին մշտապես հայտնվել են սկանդալային միջադեպերի կիզակետում, ինչի համար նախընտրական այս ժամանակաշրջանում զգուշացվել են Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Գասպարյանի կողմից: Եվ այնուամենայնիվ, եթե Գեւորգյանին սատարող Ռուբեն Խլղաթյանը ազատվի Արմավիրի քաղաքապետի պաշտոնից, ապա սա մեծ հարված կլինի ՀՀԿ ռեյտինգային թեկնածուի համար: Քաղաքապետն ահագին բան էր արել այս թեկնածուի համար` թույլատրելով նրան ողողել քաղաքն իր մեծադիր պաստառներով£ Քչերն են նկատել, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` Արմավիր այցելության պահին քաղաքի Կարմիր ակումբի վրա տեղադրված էին Նահապետ Գեւորգյանի մեծադիր լուսանկարները, իսկ վարչապետը ելույթ էր ունենում այդ լուսանկարների ֆոնին:

Թե ինչո՞ւ էին գեներալների մարզում միայն Նահապետ Գեւորգյանի լուսանկարները եւ ի՞նչ շահեց համապատասխան ֆոնից վարչապետ Կարեն Կարապետյանը՜ դժվար է ասել￿ Պետք է նշել միայն, որ հանրահայտ Նովոն այն կադրերից է, որոնք սիրում են իրենց ուզածին հասնել ուրիշներին տեռորի ենթարկելու գնով: Այսօր էլ նա ու նրա որդին պատրաստ են ահաբեկել մրցակիցների կողմնակիցներին, միայն թե հասցնեն ֆիքսել այլ թեկնածուների շտաբներ ելումուտ անողներին£ Քաղաքում բոլորը գիտեն այս մոտեցման մասին, ուստի հնարավորինս աննկատ են իրենց համակրանքը ի ցույց դնում այս կամ այն կուսակցության կամ թեկնածուի օգտին: Վերադառնալով առայժմ գործող քաղաքապետ Խլղաթյանին` փաստենք, որ նա` որպես քաղաքապետ, այնքան էլ չի գոհացնում մարզպետ Ղահրամանյանին: Նրանց ջրերն, այսպես ասած, մի առվով չեն հոսում:

Հիշեցնենք` երկու պաշտոնյաների հարաբերությունները սրվեցին հատկապես նախորդ համապետական ընտրությունների ժամանակ, երբ Արմավիր քաղաքում, ի հեճուկս մարզպետի ՀՀԿ-ամետ ջանքերի, սակավ ձայներ գրանցվեցին: Ընտրություններից հետո քաղաքապետ Խլղաթյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, ինչը, իշխանության վերին օղակներում երկար-բարակ քննարկվելուց հետո, մերժվեց»:

Մելանյա Ծառուկյան




Լրահոս