Հայաստանի հավաքականը հաջող մասնակցություն է ունեցել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած գրեփլինգի աշխարհի առաջնությանը:
Տարբեր տարիքային խմբերում հայ մարզիկները նվաճել են 11 մեդալ` 2 ոսկե, 3 արծաթե ու 6 բրոնզե։
Հայաստանի հավաքականի կազմում մեդալակիր են դարձել Երևանի «Krav Maga», «Petrosyan Dojo», «Legacy», Արմավիրի «ArmFighting» և Վանաձորի «Legacy» ակումբների մարզիկները։
4 տարվա ընթացքում Հայաստանի մարզիկները UWW պաշտոնական առաջնություններում նվաճել են 7 ոսկե, 15 արծաթե ու 30 բրոնզե մեդալ: