Հայ մարզիկը հաղթեց ադրբեջանցուն և հաղթանակը նվիրեց հայ զինվորներին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում  տեղի ունեցած խառը մենամարտերի Octagon Fighting Sensation-8 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտ Ղազարյանը մեծ առավելությամբ հաղթեց  ադրբեջանցի Ռուսլան Մուրատազովին:

Հաղթանակից հետո Ալբերտ Ղազարյանը զինվորական հագուստով և Արցախի դրոշով հայտարարեց, որ հաղթանակը նվիրում է հայ ազգին, հայ զինվորներին:

«Էս հաղթանակը ես նվիրում եմ հայ ազգիս, զինվոր տղերքին, ովքեր հիմա պոստերում կանգնած պահում են մեր սահմանները, ես ձեր ցավը տանեմ»,- հայտարարեց նա:




Լրահոս