«Ռեալն» ուժեղ խաղացողներ ունի, բայց մենք էլ Մխիթարյան ունենք․Կլոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հուսով է, որ իր թիմը հաջող կգործի այսօր կայանալիք Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին հանդիպման ժամանակ. տեղեկացնում է իսպանական մամուլը։

«Մենք երբեք չենք դժգոհում: Իհարկե, «Ռեալի» կազմում խաղում են շատ ուժեղ ֆուտբոլիստներ: Բայց մենք էլ, մեր հերթին, ձեռք ենք բերել Մխիթարյանին և ուրիշ խաղացողների: Մխիթարյանը, Օբամեյանգը և Պապաստատոպուլոսը հրաշալի մերվեցին «Բորուսիայի» խաղին: Նրանք, միանշանակ, ուժեղացրել են մեր թիմի կազմը:

«Ռեալի» հետ կայանալիք խաղի ժամանակ կանենք ամեն ինչ մեր ուժերի սահմաններում», – հայտարարել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 22:45-ին։




Լրահոս