«Բորուսիա»-ն նոր դարպասապահ է ձեռք բերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ն պաշտոնապես հայտարարել է գերմանական «Ֆրայբուրգ»-ի դարպասապահ Ռոման Բյուրկիի ձեռքբերման մասին: Գործարքի մանրամասները, սակայն չեն հրապարակվում:

Դարպասապահը նախորդ մրցաշրջանից առաջ շվեյցարական «Գրասհոպերից» էր տեղափոխվել «Ֆրայբուրգ»:  Գերմանիայի ավարտված առաջնությունում Բյուրկին մասնակցել է 34 խաղի և բաց թողել 47 գոլ:




Լրահոս