Այրել են Պելեի տունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայում այրել են այն տունը, որտեղ մանկության տարիներին ապրել է «Սանտոսի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կենդանի լեգենդ Պելեն. հաղորդում է հարավամերիկյան մամուլը։

Վանդալները սկզբում այրել են Պելեի տան հարևանությամբ գտնվող տունը, որից հետո կրակը տարածվել է նաև Պելեի տան վրա։

Պատահարի վայր ժամանած հրշեջները գտնում են, որ դա արվել է միտումնավոր։ Հարևանությամբ գտնվող տունը լիովին այրվել է, բայց, բարեբախտաբար, զոհեր չեն եղել, քանի որ տներում ոչ ոք չի բնակվել։

Պելեն մանկության տարիներին ապրել է Սան Պաուլուի մոտակայքում գտնվող Բաուրու քաղաքում։




Լրահոս