
Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը նշանակվել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ, հաղորդում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը։
51-ամյա մարզիչը նոր պաշտոնում աշխատանքը կսկսի 2025թ․ հունվարի 1-ից։
Թոմաս Տուխելի նախորդ աշխատավայրը Մյունխենի «Բավարիան» էր, որտեղից նա հեռացել էր հունիսին։ Մարզիչը նախկինում գլխավորել է նաև Լոնդոնի «Չելսին», ֆրանսիական ՊՍԺ-ն, Դորտմունդի «Բորուսիան» և գերմանական «Մայնցը»:
Հիշեցնենք, որ Գարեթ Սաութգեյթի հեռանալուց հետո Անգլիայի հավաքականը ժամանակավորապես գլխավորում է Լի Կարսլին, որը երիտասարդական թիմի գլխավոր մարզիչն է: