Ռունիին հեռացրել են հավաքականից ալկոհոլը չարաշահելու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին Իսպանիայի հավաքականի դեմ ընկերական խաղից առաջ  հեռացված է եղել ազգային թիմից: Պատճառը եղել է բարում ալկոհոլի չարաշահումը:

Ռունին մասնակցել է հարսանեկան խնջույքի նույն հյուրանոցում, որտեղ հանգրվանել էր Անգլիայի հավաքականը։ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Գարեթ Սաութգեյթը հայտարարել էր, թե Ռունին վնասվածքի պատճառով է լքել ազգային թիմը, սակայն իրականում պատճառը եղել է նրա պահվածքը:




Լրահոս