ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պլանավորված պարտություն․ 44-օրյա պատերազմի 42-րդ օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

yerevan.today-ը գրում է. Պաշտոնապես հայտարավում է, որ նոյեմբերի 7-ին հայկական կողմը կորցրել է վերահսկողությունը Շուշիի նկատմամբ։ Փաստն այն էր, որ թշնամին նախորդ օրը մտել էր Շուշի, իսկ Նոյեմբերի 7-ին ամբողջ վերահսկողությունն անցել էր թշնամուն։ Այդ իրողությունում հայկական կողմը շարունակում է մարտեր վարել, զոհեր տալ, ամենայն հավանականությամբ, որ երկու օր անց՝ «Շուշին ընկավ ծանր մարտերի արդյուքնում» հիմնավորմամբ ստորագրեն կապիտուլյացիա։

Նոյեմբերի 7-ին մեկը մյուսի հետևից Արծրուն Հովհաննիսյանը գրառումներ էր անում Շուշիում մարտերի վերաբերյալ, գրառումների մեկնաբանություններում մարդկանց ոգևորությունը տեսնողը երբեք չէր էլ մտածի, որ կարող է պարտություն արձանագրվել։

Նման գրառումների կողքին պաշտոնական հաղորդագրություններում դինամիկան նույնկերպ պահպանվում էր։ Հայկական տեղակատվական հարթակը ծառայեց ընդդեմ հայ ժողովրդի զգաստության, և որի բթացրած վիճակում լինելն էր թույլ տվեց, որ պլանավորված պարտությունը չակերտավոր հաջողությամբ պսակվի։

Արծրուն Հովհաննսիյանի ամփոփիչ աուլիսում չկար գեթ մեկ բառ Շուշիի ընկնելու մասին։ Եվ դա տրամաբանական էր, հո չէր ասելու՝ ժողովուրդ, ձեզ ես 42 օր հիմարացրել եմ։

Երկրի գործող ղեկավարը այդ օրը հանդես էր եկել մի քանի հարցազրույցներով։ Ողջ պատերազմի ընթացքում տեղեկատվական դաշտ իրենով էլ լցրել Փաշինյանի տիկինը։ Այս օրն էլ, երբ Շուշին էր հայտնվել թշնամու հսկողության տակ, այս տիկինը անհասկանալի ակտիվությամբ շարունակում էր ողողել ողջ տեղակտվական դաշտը։

Աննա Հակոբյանը որոշել էր պարզաբանում պահանջել կանանցից, որոնք չէին միացել երկու տարի առաջ իր խաղաղության արշավին։

Նույն օրը Ալիևը հայտարարում է ևս 18 գյուղերի գրավման մասին, վիդեոապացույցներ ներկայացնում։ Իսկ հաջորդ օրը պետք է Ալիևը շնորհավորեր իր ժողովրդին Շուշին գրավելու համար։

Մանրամասները՝ yerevan.today-ի տեսանյութում




Լրահոս