ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հաստատելու մասին օրինագիծը։ Այն ներկայացնում է փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանը։
«Այս տարի Տավուշի այն գործընթացը, որն իրականացվեց՝ զորքերը հետ քաշվեցին, ինչպես դուք եք նշում՝ սահմանի վերականգնումն է արվել, որի հետ, իհարկե, մենք համաձայն չենք, այդ ամեն ինչի հիմքերը չկան, բայց դուք դա նորմալ եք համարում, ու հետ եք գնում՝ 2004-ից սկսած մարդկանց սեփականության վկայականներ տալն եք խնդիր համարում․ ինչևէ, սա որպես փոքր արձագանք»,- այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ասաց պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։