Բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «GAZelle»-ը և բեռնատարը. կան հոսպիտալացվածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հնաբերդ-Գեղաձոր գյուղերի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշի մարդատար ավտոմեքենան (վարորդ՝ Զ․ Ա․, ծնված 1987 թ․), «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Օ․, ծնված 1970 թ․) և «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․ ծնված 1966 թ․)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` Հ. Բ.-ն (ծնված 1964թ․), Ա․ Մ․-ն (ծնված 1956 թ․) և Ա․ Ա․-ն (ծնված 1956 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից տեղի ուժերով․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները։




Լրահոս