
Բուդվայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկները հերթական հաղթանակներն են տոնել։
Բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ 54 կգ քաշային Արթուր Ավետիքյանը շարժվում է առաջ։ Նա այս անգամ պարտության մատնեց Իսրայելի ներկայացուցչին։
Իր հերթին ժամանակից շուտ հաղթանակ տոնեց պատանիների աշխարհի չեմպիոն Ալբերտ Հարությունյանը։ Իր հաշվին հաղթանակ գրանցեց նաև Արշակ Բաբլումյանը։