Կառավարությունը կանխատեսում է, որ 2024-ի վերջում պետական պարտքը կկազմի մոտ 49.8 տոկոս, իսկ հաջորդ տարի այն կաճի՝ հասնելով 53.5 տոկոսի: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2025 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում:
«Կանխատեսում ենք, որ 2024-ի վերջում կունենանք 50 տոկոսին մոտ՝ մոտավորապես 49.8 տոկոս պետական պարտք: 2025 թվականի ավարտին պետական պարտքը կհասնի 53.5 տոկոսի, նոմինալ առումով կլինի 5 տրլն 914 մլրդ դրամ: Այսինքն՝ 5 տրլն 37 մլրդ-ից կաճի մինչև 5 տրլն 914 մլրդ դրամ»,-ասաց Հովհաննիսյանը՝ սա պայմանավորելով 2025-ին բյուջեի դեֆիցիտի բարձր մակարդակով:
Թեմայի վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան