Որքան է ՀՀ պետական պարտքն այս պահի դրությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2023 թ․ պետական բյուջեի նախագծով, կանխատեսվում է՝ ՀՀ պետական պարտքը կկազմի 4 տրիլիոն 879 մլրդ դրամ, որը 2․1 %-ով պակաս է 2022թ․ պետական բյուջեով
կանխատեսվածից և 10․1 %-ով ավել է 2021 թ․ փաստացի պարտքից: Միեւնույն ժամանակ ՀՀ արտաքին պետական պարտքը կկազմի 2 տրիլիոն 962 մլրդ դրամ, որը 7․2 %-ով պակաս է 2021թ․ ցուցանիշից:

ՀՀ ներքին պետական պարտք կկազմի 1 տրիլիոն 917 մլրդ դրամ. այն 28․4 %-ով ավել է 2022թ․ հաստատվածից և 54․9 %-ով ավել է քան 2021թ․ փաստացին էր,  ՀՀ պետական պարտքը ԱՄՆ դոլարով արտահայտված կկազմի 12 միլիարդ 55․8 մլն , որը 15․4 %-ով ավել է 2022թ․ հաստատվածից և 30․7 %-ով ավել է 2021թ․ փաստացիից:

ՀՀ արտաքին պետական պարտքը կկազմի 7 մլրդ 319 մլն ԱՄՆ դոլար, որը համապատասխանում է 2022թ․ համար հաստատված մակարդակին և 10․1 %-ով ավել է քան 2021թ․ փաստացին էր, ՀՀ ներքին պետական պարտք կկազմի 4 մլրդ 736․8 մլն ԱՄՆ դոլար՝ 51․5 %-ով ավել 2022թ․ հաստատվածից և 83․8 %-ով ավել 2021թ․ փաստացիից, ՀՀ կառավարության պարտքը կկազմի 4 տրիլիոն 625․2 մլրդ դրամ, որը 11․8 %-ով պակաս է քան ծրագրվել էր, 2․4 %-ով պակաս է 2022թ․ հաստատվածից և 9․9 %-ով ավել է 2021թ․ փաստացիից:

Միեւնույն ժամանակ ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը կկազմի 254 մլրդ դրամ, որը 3․7 %-ով ավել է քան կանխատեսվել էր 2022թ․ համար և 15․5 %-ով ավել է 2021 թ․ փաստացիից,  դոլարային
արտահայտությամբ այն կկազմի 10 մլրդ 595 մլն, որը 6․7 %-ով ավել է 2022 թ․ հաստատվածից և 20․8%-ով գերազանցում է 2021թ․ փաստացիին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս