12.2 մլն դոլարի նվիրատվություն Հեռուստամարաթոն 2011-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

12.286.478 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն ու նվիրատվության խոստում ստացվեց “Հեռուստամարաթոն 2011”-ին, որն ավարտվեց ժամը 08։00-ին։Հեռուստամարաթոնի ընթացքում հայտարարվեցին տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում իրականացված դրամահավաք միջոցառումների արդյունքում հավաքագրված գումարները, այդ թվում` հեռախոսամարաթոնի, ռադիոթոնի, ճաշկերույթների, բարեգործական համերգների ու ցուցահանդեսների, փոստային նվիրատվությունների ու SMS հաղորդագրությունների հասույթները, որոնք այս տարի կուղղվեն Հայաստանում և Արցախում ջրամատակարարման ոլորտի բարեկարգման ծրագրերին` Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված, որպես Հիմնադրամի 2011թ. ռազմավարական ծրագիր:Ռուսաստանաբնակ հայ գործարարների մասնակցությամբ մոսկովյան ճաշկերույթը տեղի կունենա դեկտեմբերի կեսերին:Նույն շրջանում Հիմնադրամի գործադիր վարչությունը կհրավիրի մամուլի ասուլիս, որի ընթացքում կլուսաբանվի hեռուստամարաթոնը։”Հայաստան “համահայկական հիմնադրամի 14-րդ հեռուստամարաթոնը մեկնարկել էր նոյեմբերի 24-ին, ժամը 20-ին և կշարունակվեց մինչև այսօր առավոտյան ժամը 8-ը: Այն հեռարձակվում էր Լոս Անջելեսից և հնարավոր էր դիտել կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ և ինտերնետային կապով: Հայաստանում հեռուստամարաթոնը հեռարձակվեց Հ1ե ,Արմենիա, Շանթև Երկիր Մեդիա հեռուստաալիքներով:




Լրահոս