«Հայազն» կուսակցությունը պահանջում է պատժել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայազն» կուսակցությունը շնորհավորում է Դեմ եմ շարժման բոլոր մասնակիցներին, եւ ողջ քաղաքացիական հանրությանը՝ Մաշտոցի պուրակի, Տրանսպորտի թանկացման դեմ տարված պայքարներում արձանագրած հաղթանակից հետո հերթական խոշոր հաղթանակի առթիվ:

Կուսակցության վարչության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Կարեւորում ենք հակադարձող բնույթի պայքարից դեպի սեփական ազգային-քաղաքական օրակարգ ձեւավորելուն միտված քայլերը: Այլեւս կատարվածին ճիշտ գնահատական տալու եւ դեպի համակարգային փոփոխություններ շարժվելու ժամանակն է:

Միաժամանակ իշխանություններից պահանջում ենք.

• Օրենքով սահմանված կարգով պատժել հակասահմանադրական օրինագիծը ստիպողաբար պարտադրողներին:

• Կազմակերպել մինչ օրս անօրինաբար կատարված պահումների արագ ու ամբողջական ետ վերադարձ:

• Աշխատանքի ընդունել Մետրոպոլիտենի, Օպերայի եւ այլ պետական կառույցների այն աշխատակիցներին, ովքեր աշխատանքից ազատվեցին «Դեմ եմ» շարժմանն աջակցելու համար:

• Համապատասխան փոխհատուցում տալ շարժման ակցիաների ընթացքում բերման ենթարկված, ձերբակալված ակտիվիստներին:

• Պատժել սեփական սահմանադրական իրավունքներն իրացնող քաղաքացիների հանդեպ օրինախախտումներ կատարած ոստիկաններին»:

Նշենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն այսօր՝ ապրիլի 2-ին, Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի ամբողջ շարք հոդվածներ, որոնց վերաբերյալ հայց էին ներայացրել դատարան: Մասնավորապես չեղյալ է հայտարարվել օրենքի պարտադիր բաղադրիչը:

Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն ենթադրում է, որ 1974թ հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիներրի աշխատավարձերից պարտադիր կերպով մասնավոր ֆոնդերում պահվելու է 5 տոկոսը, եւս հինգ տոկոս վճարելու է պետությունը: Նշենք, որ օրենքը դժգոհություն է առաջացրել քաղաքացիական հասարակության շրջանում՝ սկիզբ տալով «Դեմ եմ» շարժմանը: Նոր օրենքին դեմ են նաեւ խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը՝ հավաստիացնելով, որ պարտադիր բաղադրիչը հաասահմանադրական բնույթ կրում:

 




Լրահոս