Փաշինյանը փակ նիստ է անցկացնում. ներկա է ՔՊ ողջ խմբակցությունը, բարձրաստիճան պաշտոնյաներ. ինչ է քննարկվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ անց ՔՊ գասենյակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ նախաձեռնող հերթական նիստը կանցկացնի՝ փակ ձեւաչափով: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, այսօր նիստին ներկա են բոլոր պատգամավորները:

Ըստ NEWS.am-ի տեղեկությունների քննարկվելու է Քյարամյանի եւ Աղազարյանի միջեւ օրեր առաջ տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հարցը:

Նախաձեռնող խմբի նիստին ներկա են նաեւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՊԵԿ նախագահը, Ֆինանասների նախագահը եւ այլ պաշտոնյաներ:




Լրահոս