Այս երկու մրգավաճառները գրավել են անցորդների, գնորդների եւ «լուսանկարիչների» ուշադրությունը՝ գրքին ընկղմված իրենց հայացքներով:
Թերեւս հետաքրքիր լուսանկար է, եւ ինչու ոչ՝ ուսանելի:
ԱՊԱՍՏԱՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ իրավունքներ եւ պարտականություններ ունեն ապաստան հայցողները.
Լեք Քեբաբջյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ապաստան հայցողները Հայաստանում ազատ տեղաշարժի, աշխատելու, կրթության, անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու, անվճար բուժօգնություն ստանալու եւ մի շարք այլ իրավունքներ ունեն։
Նրանք իրենց իրավունքներից օգտվելիս պետք է հարգեն ՀՀ քաղաքացիների, այլ անձանց օրինական շահերը, իրավունքները եւ ազատությունները, պահպանեն հասարակական կարգը, ՀՀ անվտանգությունը:
ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ապաստան հայցողները պարտավոր են համագործակցել Միգրացիոն ծառայության հետ, տրամադրել հավաստի ու ճշմարիտ տեղեկություններ, վճարել բոլոր տեսակի հարկերն ու տուրքերը, ինչպես Հայաստանի քաղաքացիները: Նրանք պարտավոր են պահպանել Հայաստանի օրենսդրության պահանջները։