
ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս պահին վարչության նիստ է անում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Երեկ հայտնել էինք՝ այսօր ՔՊ-ականները վարչության նիստում Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի պահվածքը՝ հոկտեմբերի 15-ի ԱԺ լսումների ժամանակ:
Այնուհետեւ, ՔՊ-ն նաև խմբակցության նիստ կհրավիրի Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցով, իշխանական պատգամավորների համաձայնության դեպքում՝ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցն արդեն նախաձեռնություն կմտնի նաև ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: