2014թ. սեպտեմբերին լույս կտեսնի WikiLeaks-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջուլիան Ասանժի գիրքը: Այն կոչվում է «Երբ Google-ը հանդիպեց WikiLeaks-ին». գրքում հեղինակը պատմում Ինտերնետի ապագայի մասին:
Գրքի համար հիմք է ծառայել Ասանժի զրույցը Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտի հետ, որը կայացել է 2011թ. հունիսին:
WikiLeaks-ի հիմնադիրը մանրամասն պատմում է իր պորտալի աշխատանքի մասին, դատողություններ անում ինտերնետի ապագայի մասին. գրում է ИТАР-ТАСС-ը՝ բրիտանական Press Association գործակալությանը հղում տալով:
Նշենք, որ 2012-ից Ասանժը պատսպարվում է Լոնդոնի էկվադորյան դեսպանատանը` Շվեյցարիային հանձնվելուց խուսափելու համար, ուր իրեն մեղադրում են սեքսուալ բնույթի հանցագործությունների մեջ: Նա չի ընդունում մեղադրանքը և մտավախություն ունի, որ Շվեդիայի իշխանությունները կհանձնեն իրեն ԱՄՆ-ին, որտեղ գաղտնի փաստաթղթեր հրապարակելու համար նրան երկարատև բանտարկություն է սպառնում: