
ՀՀ ԱԺ պատվիրակությունը նոյեմբերի 4-5-ը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ՆԱՏՕ-ի կողմնորոշման ծրագրի աշխատանքներին։
Համացանցում հրապարակված լուսանկարներից ArmLur.am-ը նկատեց, որ պատվիրակության կազմում եղել են ՔՊ խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Արփի Դավոյանը, Հայկ Սարգսյանը և Էդուարդ Աղաջանյանը։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը Անդրանիկ Քոչարյանն է, որը, սակայն, իր պաշտոնանկության լուրերի ֆոնին պատվիրակության կազմով չի մեկնել Բրյուսել և աշխատանքներին չի մասնակցել այս անգամ, մինչդեռ մշտապես նա է պատվիրակությունը ղեկավարել, որոշել դրա կազմը, ավելին՝ մի բան էլ ընդդիմադիրներին թույլ չէր տալիս աշխատանքներին մասնակցել։