Որոշ արևմտյան երկրներ Երևանին դրդում են պատերազմի, պետք է պատրաստ լինել ցանկացած սադրանքի․ Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որոշ արևմտյան երկրներ Երևանին դրդում են նոր պատերազմի, ինչը աղետ կլինի Հայաստանի համար: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ես հայկական կողմին բազմիցս բացատրել եմ, որ չպետք է ենթարկվեն սադրանքների, բայց Հայաստանը շարունակում է զինվել։ Մենք, տեսնելով դա, պետք է պատրաստ լինենք ցանկացած սադրանքների։ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են լիարժեք մարտական ​​պատրաստության վիճակում»,- ասել է նա:




Լրահոս