Արտաշատում 46 և 45-ամյա տղամարդիկ հրացաններով կրակել են իրար վրա․ 2 անձ զրկվել է կյանքից, 4-ը՝ վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 21:00-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել հրազենային վնասվածքներով քաղաքացիներ: 15 րոպե անց նույն կենտրոնից ստացվել է ևս մի հաղորդում․ բուժօգնության դիմած չորս քաղաքացուց երեքը բուժօգնություն են ստանում, իսկ Ազատամարտիկների փողոցի 15-ամյա բնակիչ Ռուբեն Ռուբենյանը վիրահատարանում մահացել է:

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Արարատի տարածքային ստորաբաժանումների ծառայողները և Արարատի մարզի պարեկները րոպեներ անց դեպքի վայր են մեկնել՝ հնարավոր զարգացումները կանխելու նպատակով։

Մեկնել են նաև Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նրա տեղակալներն ու նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Արտաշատից Ոստան գյուղ տանող ճանապարհի հարակից տարածքում, զավակների հետ կապված վիճաբանության ժամանակ, Արտաշատի Ազատամարտիկների փողոցի բնակիչ 46-ամյա Արտակ Մաթևոսյանը և Աղայան փողոցի բնակիչ 45-ամյա տղամարդը, ըստ նախնական տվյալների, իրենց մոտ եղած հրացաններով կրակել են իրար վրա, ինչի հետևանքով Արտակ Մաթևոսյանը մահացել է, իսկ 46-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Միջադեպի հետևանքով 2 անձ մահացել է, 4-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։

Ոստիկանների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել են հետագա զարգացումերը և պարզվել են վիճաբանության պատճառն ու դեպքին առնչվող այլ հանգամանքներ, որոնք այս պահին հրապարակման ենթակա չեն։

Ըստ այս պահին հայտնի տվյալների՝ հրազեններից մեկը, որից արձակվել են կրակոցներ, որսորդական է, որը հաշվառված է կրակոցներ արձակողի անվամբ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կան ձերբակալվածներ:

Քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական ու կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։




Լրահոս