Լեբեդև – Ջոնս մենամարտի ամենաէժան տոմսը կարժենա 500 ռուբլի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաճառքում են հայտնվել տարվա ամենաշատ սպասված մենամարտերից մեկի ՝  WBА վարկածով 1-ին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն 34-ամյա Դենիս Լեբեդևի (25-2, 19 КО) և 41-ամյա Պանամացի Գիլյերմո Ջոնսի (39-3-2, 31 КО) ռեվանշ-մենամարտի տոմսերը, հաղորդում է championat.com-ը։

Մարտը կկայանա ապրիլի 25-ին Ռուսաստանում։ Լեբեդև – Ջոնս մենամարտի տոմսերը կարելի է ձեռք բերել 500, 2000, 7000, 7500, 10000 и 12000 ռուբլով։

Հիշեցնենք ՝  բռնցքամարտիկների առաջին մարտը կայացել է 2013 թվ. մայիսին։ Այդ ժամանակ Լեբեդևը պարտվեց Ջոնսին՝  զիջելով WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը և վնասվածք ստանալով։

Այդուհանդերձ, պանամացու դոպինգ-թեսթը ցույց տվեց արգելված դեղահաբերի առկայություն, որից հետո WBA-ն վերադարձրեց տիտղոսը Լեբեդևին և հաստատեց, որ Ջոնսի վերադարձը ռինգ պետք է տեղի ունենա Ջոնսի հետ մենամարտով։




Լրահոս