
Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր երգ է թողարկել՝ նվիրված դստերը: Յութուբյան հարթակում հրապարակված տեսահոլովակում երգչուհին հենց դստեր հետ է:
«Իմ աղջիկ» կոչվող երգի երաժշտության հեղինակը ինքն է՝ Սոնա Ռուբենյանը, բառերը հեղինակել է երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանը:
Երգը YouTube-ում 14 ժամվա ընթացքում ավելի քան 22 հազար դիտում ունի:
Հ. Բ.