ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թողարկվել է «Բարի օր» ֆիլմի երգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թողարկվել է օրեր առաջ էկրաններ բարձրացած «Բարի օր» ֆիլմի երգը։ Այն հրապարակվել է երգի հեղինակ Արտեմ Վալտերի յութումբյան պաշտոնական էջում։

Երգի թե՛ բառերի, և թե՛ երաժշտության հեղինակը արցախցի երգիչն է․ այն կատարում են հեղինակն ու երգչուհի Սոնա Ռուբենյանը։

«Քեզ մնում է դաս լինի ՝ խելք հավաքես, քո կյանքի ամեն մի պահը ճիշտ գնահատես, ինչ էլ որ սխալ է տես հանկարծ չկրկնես»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ArmLur.am լրատվականը ներկա էր գտնվել ֆիլմի պրեմիերային և ներկայացրել կարմիր գորգի արարողությունը, հայտնի հյուրերին և ֆիլմի ստեղծման պատմությունը։

Ինչպես նշել էինք, սա ֆիլմ է ճիշտ ապրելու, առանց նախապայմանների սիրո և փոխադարձ հարգանքի մասին։

Հուրի Բաղդասարյան




Լրահոս