
Հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կանցկացվեն խորհրդարանական լսումներ:
Կքննարկվի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:
Նախագծով առաջարկվում է մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու նախաձեռնությունը: