ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը գիշերով Կառավարության կազմը փոխել է. ովքեր են հեռանում պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը հեղափոխական մուրճով մտել է պետական կառույցներ եւ պաշտոնանկությունների շքերթ սկսել:

Երեկ ուշ երեկոյան հրապարակվեց պաշտոնյաների ցանկ, որոնց Նիկոլ Փաշինյանը անակնկալ կերպով տեղեկացրել է՝ դիմում գրեն եւ հեռանան:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի թիրախում հայտնված պաշտոնյաներն են՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը:

Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում հաստատել է, որ ազատման դիմում է գրել:

Առաջ ընկնելով սպասվող պաշտոնանկություններից՝ այսօր առավոտյան ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ հեռանում է:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի այս որոշումներն անակնկալի են բերել թե՛ նախարարներին, թե՛ ամբողջ ՔՊ-ին, քանի որ Փաշինյանը նրանց նախապես ոչինչ չի զգուշացրել։

ArmLur.am-ի տեղեկություններով, վերոնշյալ պաշտոնյաների ազատման դիմումներն արդեն գրված են, մնում է Փաշինյանը հաստատի դրանք:

Համաձայն ստացված տեղեկությունների՝ իրավիճակը գնալով թեժանում է և պաշտոնանկությունների այս շքերթը շարունակվելու է:

Հիշեցնենք նաև, որ «Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ պաշտոնանկություններ են սպասվում, քանի որ ուրբաթ օրը կայացած Կառավարության նիստում Փաշինյանն ակնարկել էր՝ «իմ համբերության բաժակը լցվել է, ես որոշումներ եմ կայացնելու»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան 




Լրահոս