
Թրամփի վարչակազմը կլինի ԱՄՆ ամենահայամետ վարչակազմը՝ Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարել է ամերիկացի հոգևորական, Ավետարանական եկեղեցու ամերիկացի սպասավոր Ջոել Թենին՝ հրապարակելով Այովայի նահանգապետի որոշումը, որով ապրիլի 24-ը հայտարարվում է որպես Հայաստանը ճանաչելու օր:
«Հանրապետական կուսակցությունը փոխվել է. հիմա այլևս չի հանդուրժվելու Ադրբեջանի և Թուրքիայի տեռորը. «Հետևաբար, ես՝ Քիմ Ռեյնոլդսս՝ Այովա նահանգի նահանգապետ, սույնով հայտարարում եմ 2024 թվականի ապրիլի 24-ը որպես Հայաստանը ճանաչելու օր»,-մեջբերել է Թենին Ռեյնոլդսի որոշումը: