Դատապարտյալ Ավետիս Գասպարյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատապարտյալի հաղորդման` թմրամիջոցի ապօրինի շրջանառության կասկածանքով 2012 թվականի մարտի 5-ին ՀՀ ոստիկանության մարզային վարչություն բերման ենթարկվելուց հետո, ոստիկանության աշխատակիցների կողմից ինքը ենթարկվել է խոշտանգումների, որի ընթացքում ծեծի ու բռնության ազդեցության տակ տվել է հանցագործության կատարման մեջ իր ընկեր Ա. Մ.-ին մերկացնող, իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն