Չեմ կարող մանրամասնել ասել իմ եւ Ալեն Սիմոնյանի զրույցից, որովհետև հարմար չեմ գտնում։ Ես մանրամասներ ասելու իրավունք չունեմ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Ինքը թող ասի, ինչ ուզում է, թող ասի: Ես որևէ մանրամասն պարոն Սիմոնյանի, ով Ազգային ժողովի նախագահն է և իմ զրույցից կոռեկտ չեմ համարում որևէ բան ասել»,-ասաց նա»:
«Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան այն, որ արեց ինքը իմ գլխին։ Ավելի լավ էլ սպառնար, քան այն, որ ինքը իմ հետ խոսեց այդպես: Չէ, վիրավորական չէ, ո՞ւր ր թե վիրավորական լիներ, պատասխան ստանար։ Վատ բան չի ասել, ուղղակի ճնշել է ինձ ուրիշ իմաստով»,- մանրամասնեց Աղազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում