Այս պահին Երևանի քաղաքապետարանի ճեպազրույցների դահլիճում ընթանում է ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստին ներկայացվեց հետազոտության դիտարկման թերթիկը` մշակված IPSC ընկերության և արտասահմանյան փորձագետների կողմից: Վերջնական դիտարկման թերթիկը ներառում է տեղեկատվություն հետևյալի մասին` երթուղու համարը, պետական համարանիշը, երթուղու ուղղությունը, մեկնման ժամը, ժամանման ժամը և այլն:
Տրանսպորտային ուսումնասիրությունների աշխատանքային թիմի ղեկավար, միջազգային փորձագետ Սերժի Թիոն ներկայացրեց շարժակազմերի քանակի համեմատությունը՝ ըստ երթուղային ցանցի ուսումնասիրության:
Ըստ այդ ուսումնասիրության` երթուղիները, ըստ տրանսպորտային միջոցի, կունենան 76՝ միկրոավտոբուսային, 45՝ ավտոբուսային և 8 տրոլեյբուսային երթուղի:
Ուղևորահոսքը մեկ աշխատանքային օրվա համար, ըստ շարժակազմի տեսակի, 345,428 միկրոավտոբուս, 38,938 դեղին մեծ ավտոբուս, 225,420 մանուշակագույն մակրոավտոբուս, 18,069 տրոլեյբուս:
Առաջին երեքը միասին կազմում են 613,786:
Ներկայացվեց նաև ոչ ախատանքային օրերի ուղևորահոսքերի նվազեցման ինդեքսը: Ըստ այդ ինդեքսի` միկրոավտոբուսների շաբաթական ուղևորահոսքը կլինի 2,369,122, ավտոբուսներինը` 1,453, 324: