![](https://armlur.am/wp-content/uploads/2024/12/0708246c6613c751ed4b9eace83c7691ce9536-scaled-1.jpg)
Լեհաստանի Բելիստոկ քաղաքում ավարտվել է «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարը։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից, տարվա վերջին ստուգատեսում փոխչեմպիոն է դարձել Էլմիրա Կարապետյանը։
Ըստ աղբյուրի՝ 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևի կանանց պայքարի որակավորման փուլում Կարապետյանը խոցել է 573 միավոր և 2-րդ տեղով անցել եզրափակիչ, որտեղ Հայաստանի հավաքականի անդամ մարզուհին 234,7 միավորով նվաճել է արծաթե մեդալ։