Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիրներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունում Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանն արծաթե մեդալակիր են դարձել։

Հայաստանի ներկայացուցիչները երկրորդ տեղն են գրավել 10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում՝ հավաքելով 581 (292/289) միավոր։

Աշխարհի գավաթում 66 երկրի ավելի քան 600 մարզիկ պայքարել է ատրճանակ (10մ, 25մ), հրացան (10մ, 50մ) և ստենդ (skeet, trap) մրցաձևերում։




Լրահոս